Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԿԵՆ-ում անց է կացվել աշխատանքային խորհրդակցություն
17.07.2025

Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանն այսօր մասնակցել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի կողմից ՀՀ մարզպետների, ՏԿԵՆ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացված աշխատանքային խորհրդակցությանը:
Քննարկվել են ընթացիկ տարում մարզերում իրականացվող աշխատանքները, ինչպես նաև պլանավորվել են 2026 թվականին նախատեսվող ճանապարհաշինական աշխատանքները։
Նախարարը հանձնարարել է 2026 թվականին պլանավորվող բոլոր մրցույթները հայտարարել նախապես` 2025 թվականի ընթացքում, որպեսզի 2026-ին, բարենպաստ եղանակային պայմանների դեպքում, անմիջապես սկսվեն ասֆալտապատման աշխատանքները։
Նախարարը հանձնարարել է նաև խստագույնս հետևել իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների որակին, շարունակել կառուցվող, հիմնանորոգվող ու նորոգվող բոլոր ճանապարհներից պետական լաբորատորիայի նմուշառումները, աշխատանքներն ավարտել օրացուցային գրաֆիկով սահմանված ժամկետներում: