Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կանանց պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի առաջնությունների չեմպիոն Անահիտ Արոյանը և նրա մարզիչ Վազգեն Բադալյանը պարգևատրվել են շնորհակալագրերով

17.07.2025

 

Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանն այսօր՝ հուլիսի 16-ին, ընդունել է բռնցքամարտի մարզիչ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, ԿԳՄՍ ոսկե մեդալակիր Վազգեն Բադալյանին և կանանց պրոֆեսիոնալ բռնցքամարտի Ասիայի չեմպիոն, «Վազգեն Բադալյան» մարզական ակումբի սան Անահիտ Արոյանին:

Հանդիպմանը մասնակցել են նաև Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաները:

Լոռեցի մարզուհին օրեր առաջ հաղթանակով է վերադարձել Դուբայում անցկացված միջասիական երկրների բաց առաջնությունից՝ պրոֆեսիոնալ ռինգում գրանցելով իր կարիերայի 14-րդ հաղթանակը:

Անահիտը Ստեփանավան համայնքի Ամրակից բնակավայրից է:

Հովհաննես Ավետիսյանը կարևորել է Անահիտ Արոյանի և Վազգեն Բադալյանի նվիրումը մարզաձևին, շնորհակալություն հայտնել Հայաստանի և Լոռու մարզի պատիվը միջազգային տարբեր հարթակներում բարձր պահելու համար, ընդգծել մարզական ոլորտի զարգացմանն աջակցելու իր պատրաստակամությունը և մաղթել հաղթական մենամարտեր:

Մարզպետի պաշտոնակատարը շնորհակալագրերով է պարգևատրել կանանց պրոֆեսիոնալ բռնցքամարտի Ասիայի չեմպիոն Անահիտ Արոյանին՝ IBA-24, WBC-24 աշխարհի չեմպիոնական գոտիները նվաճելու համար և նրա մարզիչ Վազգեն Բադալյանին՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի և հաղթող սան պատրաստելու համար:

Անահիտը կանանց պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի առաջնություններում հաղթանակած Հայաստանի Հանրապետության առաջին կին չեմպիոնն է:

Հանդիպման ավարտին Վազգեն Բադալյանը և Անահիտ Արոյանը շնորհակալություն են հայտնել՝ իրենց ձեռքբերումները բարձր գնահատելու համար։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-20 17:18:52