Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կարևորվել է ներհամայնքային կանոնավոր փոխադրումները կանոնակարգելու անհրաժեշտությունը

11.07.2025

 

Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը հուլիսի 11-ին խորհրդակցություն է հրավիրել Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների, Վանաձորի համայնքապետարանի  առևտրի սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Արման Մովսիսյանի, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի    Լոռու տարածքային բաժնի, Վանաձորի ներհամայնքային երթուղիները սպասարկող կազմակերպությունների ներկայացուցիչների, ղեկավարների մասնակցությամբ:

Հ. Ավետիսյանը նշել է, որ հանրության կողմից բազմաթիվ դժգոհություններ կան ներհամայնքային երթուղիների սպասարկման հետ կապված:

Նա մասնավորապես անդրադարձել է աշխատանքի ընթացքում վարորդների փոփոխության, վերջիններիս՝ համապատասխան վարորդական իրավունք ունենալու, ժամային գրաֆիկների խախտումների դեպքերին՝  տեղեկացնելով, որ համապատասխան ծառայությունների կողմից այս ուղղությամբ խիստ վերահսկողություն է սահմանվելու:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակին և մի շարք այլ խնդիրների:  

Կարևորվել է ներհամայնքային կանոնավոր փոխադրումները կանոնակարգելու, ներհամայնքային փոխադրումների համակարգում բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ առավել ինտենսիվ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը: Տրվել են հանձնարարականներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-11 18:11:19