Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հովհաննես Ավետիսյանը աշխատանքային այցով եղել է Ալավերդի խոշորացված համայնքում

09.07.2025

 

Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով եղել է Ալավերդի խոշորացված համայնքում:

Նրան ուղեկցել են մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ: Առաջին կանգառը եղել է Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում (Թումանյան-Ալավերդի հատված (Մ6)), որտեղ փլուզում էր տեղի ունեցել մայիսի վերջին: Թումանյանի ՃՇՇՁ ԲԲ ընկերության կողմից շարունակվում են հենապատի վերականգնողական աշխատանքները: Վերականգնվող հատվածի երկարությունը կազմում է մոտ 35մ: Աշխատանքներն ավարտական փուլում են:

Հ. Ավետիսյանը հետևել է աշխատանքների ընթացքին, կարևորել աշխատանքները որակով և հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը:

Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանի՝ Ալավերդի համայնք այցի հաջորդ կանգառը եղել է Ալավերդու թիվ 2 հիմնական դպրոցի շինհրապարակում:

Համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի ուղեկցությամբ Լոռու մարզպետի պաշտոնակատարը հետևել է շինաշխատանքներին:

Ծրագիրն իրականացվում է ՀՏԶՀ միջոցով` «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով»։ Ներդրումներն իրականացվում են ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից: Աշխատանքները գտնվում են ընթացիկ փուլում:

Այցելություն է կատարվել նաև սուբվենցիոն ծրագրով (ՄԱԶԾ, Շվեդական զարգացման գործակալություն, կառավարություն, համայնք) հիմնանորոգվող թիվ 6 մանկապարտեզ։ Ծրագրի արժեքը 334.4 մլն. դրամ է: Աշխատանքներն ավարտական փուլում են:

Այս տարի համայնքում մեկնարկել է նաև սուբվենցիոն ծրագրով իրականացվող «Ալավերդի համայնքի ԲԲՇ-ների տանիքների վերանորոգում և շենքերի մասնակի ջերմամեկուսացում» ծրագիրը (արժեքը՝ 356.3 մլն. դրամ):

Հ. Ավետիսյանը շրջայցի ընթացքում համայնքի ղեկավարի և շինարարությունների պատասխանատուների հետ քննարկել է աշխատանքների ընթացքի հետ կապված մի շարք խնդիրներ:

Նա խստորեն հորդորել է հետևել աշխատանքների որակին՝ ընդգծելով, որ անորակ աշխատանքները չեն ընդունվելու և չեն ֆինանսավորվելու:

Շրջայցի ավարտին Հ. Ավետիսյանը խորհրդակցություն է անցկացրել Ալավերդու համայնքապետարանում:

Քննարկվել են աղետի գոտու վերականգնման ուղղությամբ ընթացող աշխատանքների հետ կապված հարցեր, տրվել են հանձնարարականներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-11 18:11:19