Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն համայնքների ղեկավարների հետ

08.07.2025

 

Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանն անցկացրել է խորհրդակցություն աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների, մարզի համայնքների ղեկավարների և համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն միջոցներով իրականացվող ծրագրերի ընթացքը և կատարվող շինարարական աշխատանքներում որակական ցուցանիշներին վերաբերվող հարցեր։

Մարզի ղեկավարի պաշտոնակատարն ընդգծել է համայնքների համար կարևորագույն նշանակություն ունեցող ծրագրերի դերը, հանձնարարել կառավարություն-համայնք համագործակցության շրջանակներում իրականացվող բոլոր ծրագրերի արդյունավետությունն ապահովելու, թերությունները բացառելու նպատակով ցուցաբերել ամենօրյա խիստ վերահսկողություն:

Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Լոռու մարզում բնակություն հաստատած քաղաքացիների խնդիրներին առնչվող հարցեր:

Հ Ավետիսյանը հորդորել է համայնքապետերին ակտիվորեն շարունակել հանդիպումները ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ, նրանց ներկայացնել պետական աջակցության ծրագրերը, հնարավորինս օգնել պետության ընձեռած հնարավորություններից օգտվելու հարցում և քայլեր ձեռնարկել՝ ուղղված նրանց կողմից բարձրացվող խնդիրների լուծմանը:

Նիստի շրջանակում քննարկվել են նաև այլ հարցեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-11 18:11:19