Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպման նպատակը մարզի անտառտնտեսություններում արձանագրվող ապօրինի ծառահատումների դեպքերի վերաբերյալ քննարկումն էր

04.07.2025

 

Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանն հուլիսի 3-ին, խորհրդակցություն է անցկացրել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Լոռու մարզային վարչության տեղամասերի, նախարարության «Հայանտառ»ՊՈԱԿ-ի Լոռու մարզի անտառնտեսությունների ղեկավարների և ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Քննարկմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, մարզպետի աշխատակազմի այլ պատասխանատու պաշտոնյաներ։

Հանդիպման նպատակը մարզի անտառտնտեսություններում արձանագրվող ապօրինի ծառահատումների դեպքերի վերաբերյալ քննարկումն էր՝ խնդիրների վերհանման և արձանագրվող դեպքերը հնարավորինս նվազեցնելու կամ բացառելու համար:

Մարզպետի պաշտոնակատարի առաջարկությամբ տեղամասերի պատասխանատուները ներկայացրել են տարվա կտրվածքով հայտնաբերված և արձանագրված դեպքերը։ Տեղեկատվություն է ներկայացվել նաև քաղաքացիներին տրամադրվող թափուկ վառելափայտի ծավալների ,ինչպես նաև հասցեականության վերաբերյալ:

Հ.Ավետիսյանն ընդգծել է առավել խիստ վերահսկողութուն իրականացնելու, հետևողական աշխատանքներ տանելու անհրաժեշտությունը՝ անտառահատման ցանկացած անօրինական դեպք կանխելու, զանցառուներին հայտնաբերելու ուղղությամբ: Կարևորվել է նաև գործակցությունը բոլոր օղակների միջև։

Հ.Ավետիսյանը հորդորել է առավել հաճախակի իրականացնել կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներ և ավելի սերտորեն համագործակցել մարզպետի աշխատակազմի հետ՝ պարբերաբար նաև տեղեկատվություն ներկայացնելով հայտնաբերված դեպքերի և խնդիրների վերաբերյալ:

Նա նշել է, որ մարզպետի աշխատակազմը պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերելու խնդիրների արդյունավետ և օպերատիվ լուծման նպատակով: Քննարկվել են խնդրի կարգավորմանն ուղղված այլ հարցեր, տրվել են հանձնարարականներ։

Նշվել է նաև, որ առաջիկայում բարձրաձայնված խնդիրների քննարկման նպատակով կկազմակերպվի ավելի ընդլայնված հանդիպում՝ համայնքների ղեկավարների և այլ շահագրգիռ կառույցների մասնակցությամբ ևս։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-30 14:36:07