Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
413,9 միլիոն դրամ՝ Լոռու մարզի 6 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
27.06.2025

Կառավարությունը 413,9 միլիոն դրամով կհամաֆինանսավորի Լոռու մարզի համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 6 սուբվենցիոն ծրագիր:
Այդ ծրագրերն են՝
• Վանաձոր համայնքի Վանաձոր բնակավայրի գլխավոր փողոցների լուսավորության համակարգի արդիականացում (աշխատանքներն իրականացվել են 95 տոկոսով),
• Ստեփանավան համայնքի Ստեփանավան բնակավայրի քաղաքային այգու և Ալեայի անցուղու մի հատվածի բարեկարգում (աշխատանքներն իրականացվել են 95 տոկոսով),
• Թումանյան համայնքի Թումանյան բնակավայրի բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի նորոգում և բարեկարգում (աշխատանքներն իրականացվել են 80տոկոսով): Վերանորոգվում է 20 բազմաբնակարան շենքի 32 շքամուտք:
• Թումանյան համայնքի Թումանյան բնակավայրի 5-րդ փողոցի տուֆով սալարկում (աշխատանքներն իրականացվել են 95 տոկոսով),
• Վանաձոր համայնքի Դարպաս բնակավայրի ներհամայնքային փողոցների հիմնանորոգում (աշխատանքներն իրականացվել են 70 տոկոսով),
• Տաշիր համայնքի Նորաշեն, Ապավեն, Արծնի, Սարչապետ բնակավայրերի ճանապարհների սալարկում (աշխատանքներն իրականացվել են 70 տոկոսով):