Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Վանաձորի երգի թատրոնի» 25-ամյակի կապակցությամբ պարգևատրվել են կոլեկտիվի անդամները

26.06.2025

Այսօր՝ հունիսի 25-ին, Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը հյուրընկալել էր «Վանաձորի երգի թատրոնի» կոլեկտիվին՝ շնորհավորելու թատրոնի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ:
Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:
Հ. Ավետիսյանը «Վանաձորի երգի թատրոնի» հոբելյանական տարեդարձի առթիվ կոլեկտիվին մաղթել է երկար տարիների բեղմնավոր գործունեություն և մեծ բեմեր:
-Ձևավորվելով դժվարին ժամանակահատվածում՝ դուք կարողացել եք հաղթահարել բազում դժվարություններ: Դուք ձեր արհեստավարժությամբ ճաշակ եք թելադրում մեր հանրությանը, ներկայացնում թե՛ հայկական և թե՛ համաշխարհային երաժշտարվեստի լավագույն գործերը: Մաղթում եմ ձեզ առավել մեծ բեմեր և լեփ-լեցուն դահլիճներ,-ասել է մարզպետի պաշտոնակատարը:
Նա շնորհակալագրերով է պարգևատրել «Վանաձորի երգի թատրոնի» հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, երգահան, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր Գագիկ Աղաբաբյանին, տնօրեն, մեներգչուհի Քրիստինե Սիմոնյանին, մեներգչուհի Սյուզաննա Ասուլյանին, մեներգիչներ Կամո Դուրմիշյանին և Արգիշտի Վարդանյանին:
Շնորհակալութուն հայտնելով գնահատանքի համար՝ Գագիկ Աղաբաբյանը նշել է, որ նպատակ ունեն համերգային ծրագրերով հանդես գալու մարզի համայնքներում՝ այս հարցում ակնկալելով նաև Լոռու մարզպետի աշխատակազմի և համայնքների աջակցությունը:
Հ. Ավետիսյանն իր հերթին կարևորել է մարզում մշակութային կյանքի ակտիվացմանն ուղղված նախաձեռնությունները և նշել, որ մարզպետի աշխատակազմը, առկա հնարավորությունների շրջանակներում, պատրաստակամ է աջակցելու:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-04 09:41:46