Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Սոճուտ» հանգստյան գոտում տրվել է քայլարշավային եռօրյա փառատոնի մեկնարկը

23.06.2025

Հունիսի 20-ին Լոռու մարզի Գյուլագարակ բնակավայրի «Սոճուտ» հանգստյան գոտում տրվել է քայլարշավային եռօրյա փառատոնի մեկնարկը:
Միջոցառումը Լոռու մարզում իրականացվում է Լոռու մարզպետի աշխատակազմի և «Լոռու տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակ» ՀԿ-ի (Lori DMO) աջակցությամբ։
Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են Լոռու մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետի պաշտոնակատար Կորյուն Շեկոյանը, մարզպետի աշխատակազմի այլ պատասխանատու պաշտոնյաներ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչները, հայ-ֆրանսիական համագործակցության ինստիտուցիոնալ գործընկերները՝ Լոռու, Սյունիքից, Գեղարքունիքի մարզերից, Երևանից, երիտասարդներ:
Ելույթով հանդես է եկել Կորյուն Շեկոյանը՝ ողջունելով միջոցառումը մարզպետի աշխատակազմի անունից և կարևորելով նման միջոցառումների իրականացումը մարզում՝ զբոսաշրջային կյանքի ակտիվացման, մարզի անկրկնելի բնության ամեն մի անկյունը թե՛ տեղի երիտասարդներին և թե՛ մարզ այցելած հյուրերին ճանաչելի դարձնելու առումով: Նա նշել է, որ Լոռու մարզպետի աշխատակազմը սիրով աջակել է միջոցառման կազմակերպմանը և այսուհետ ևս պատրաստակամ է սատարելու բոլոր ողջունելի նախաձեռնություններին:
Ողջույնի խոսքերով հանդես են եկել և զբոսաշրջության ակտիվացման տեսանկյունից միջոցառումը կարևորել են նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահի խորհրդական Անահիտ Ոսկանյանը, Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտորնի տնօրեն Գոհար Գրիգորյանը, ԱՖՐԱՏ ընկերության միջազգային ծրագրերի ղեկավար Լուի Առնուն, ովքեր նաև շնորհակալություն են հայտնել Լոռու մարզպետի աշխատակազմին Լոռու չքնաղ բնության գրկում փառատոնի կազմակերպմանն աջակցելու համար, Լոռու մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի գլխավոր մասնագետ Անի Մալոյանը։
Քայլարշավային 4-րդ փառատոնն անցկացվում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության շրջանակում «Հայաստանի արահետներ» ծրագրի կողմից (ԱՖՐԱՏ և ՍԵՊՖԱ): Քայլարշավային փառատոնին կմասնակցեն շուրջ 200 երիտասարդ քայլարշավորդներ՝ ծրագրի գործընկեր մարզերից։
Նախատեսված են ուշագրավ քայլարշավային երթուղիներ, կենդանի երաժշտություն, աշխատարաններ, գիշերակաց վրաններում:
Միջոցառման նպատակն է զբոսաշրջության և մասնավորապես քայլարշավային տուրիզմի զարգացումը և Հայաստանի մարզերն է՛լ ավելի ճանաչելի դարձնելը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-03 09:09:12