Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ցավակցական խոսք
23.06.2025

Խոր վշտով տեղեկացանք Լոռու մարզի, Վանաձորի առողջապահության ոլորտի նվիրյալ, հասարակական, քաղաքական գործիչ,Վանաձորի ավագանու անդամ, սիրելի բժշկուհի Գայանե Սեյրանի Քալանթարյանի անժամանակ մահվան մասին։
Նա մշտապես աչքի է ընկել ոչ միայն իր մասնագիտական բարձր կարողություններով, այլև համայնքի նկատմամբ իր մշտական հոգածությամբ ու սրտացավությամբ՝ ջանք չխնայելով, որ օր առաջ Վանաձորին վերաբերող խնդիրները լուծում ստանան։
Ափսո՜ս, վանաձորյան ներկապնակից ևս մեկ առինքնող գույն պակասեց։
Անդառնալի է կորուստը։ Ցավակցում ենք ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին, մեզ՝ բոլորիս։
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ