Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պարգևատրվել են «ԴԻՋԻԿՈԴ 2025» կիրառական ծրագրավորման պատանեկան 10-րդ մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլում առաջին հորիզոնականը զբաղեցրած Լոռու մարզի մրցանակակիրները և խմբավարները
20.06.2025

Այսօր՝ հունիսի 20-ին, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը պարգևատրել է «ԴԻՋԻԿՈԴ 2025» կիրառական ծրագրավորման պատանեկան 10-րդ մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլում առաջին հորիզոնականը զբաղեցրած Լոռու մարզի մրցանակակիրներին և խմբավարներին: Միջոցառմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Նաիրա Բարիկյանը, այլ պատասխանատու պաշտոնյաներ:
Հովհաննես Ավետիսյանը շնորհավորել է աշակերտներին հաղթանակի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել մարզի, իրենց դպրոցների պատիվը բարձր պահելու համար՝ մաղթելով հետագա հաջողություններ և նորանոր բարձունքներ:
-ՏՏ ոլորտը չափազանց կարևոր ռազմավարական ուղղություն է մեր երկրի, մեր մարզի համար: Այն ուղղված է բոլոր բնագավառների, այդ թվում՝ մեր երկրի պաշտպանական համակարգի զարգացմանը, և մենք մեծապես շահագրգռված են ամենայն ջանք գործադրելու ՏՏ ոլորտի լիարժեք զարգացման համար,-իր խոսքում նշել է Հ. Ավետիսյանը:
Ինչպես հայտնի է, մրցույթին մասնակցել է 1600 աշակերտ Երևանից, մարզերից, Ջավախքից, Քուվեյթից և ԱՄՆ-ից: 1600 մասնակիցներից 108-ն են անցել հանրապետական եզրափակիչ փուլ:
Եզրափակիչ փուլում 10 անվանակարգերից 4-ում Լոռու մարզը գրավել է առաջին հորիզոնականը։ Խրախուսական մրցանակ է ստացել 1 աշակերտ։
«Համակարգչային խաղեր ավագ» անվանակարգում հաղթող են ճանաչվել Ալավերդու թիվ 2 դպրոցի աշակերտներ Նարե Անտաշյանը և Սամվել Շահվերդյանը (խմբավար՝ Լիլիթ Մելիքսեթյան)։