Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվել է Սամսոն Խաչատրյանի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշար

17.06.2025

Հունիսի 11-14-ը Վանաձորի մարզապալատում անց է կացվում Սամսոն Խաչատրյանի անվան բռնցքամարտի միջազգային առաջին մրցաշարը, որին մասնակցել են 6 երկրների (Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Մոլդովա, Գերմանիա, Իսրայել) 15-16 տարեկան ավելի քան 70 բռնցքամարտիկներ:
Հատուկ մրցանակ է սահմանված 54 կգ քաշային կարգում, որում հանդես է եկել ԽՍՀՄ հնգակի չեմպիոն (1979-1983), Եվրոպայի չեմպիոն (1985), 1986 թվականի «Բարի Կամքի խաղերի» արծաթե մեդալակիր, ԽՍՀՄ սպորտի միջազգային կարգի վարպետ, անվանի բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանը:
Մրցույթը կազմակերպվել է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի և ՀՀ պատանիների հավաքականի մարզիչ Արթուր Ուլիխանյանի նախաձեռնությամբ և Վարոս Պետրոսյանի հովանավորությամբ:
Եզրափակիչ մենամարտին այսօր ներկա են եղել ՀՀ վարչապետի խորհրդական Արամ Խաչատրյանը, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզական աշխարհի ներկայացուցիչներ, հյուրեր։
Փոխմարզպետը ողջունել է մրցաշարի կազմակերպիչներին, բոլոր մասնակիցներին և հաղթողներին: Նա կարևորել է նման միջազգային մրցաշարերի անցկացումը Վանաձորում, ոչ միայն սպորտի զարգացման, առողջ ապրելակերպի խթանման առումով, այլև մարզական զբոսաշրջության ակտիվացման տեսանկյունից:
Հ. Ավետիսյանը մասնակցել է նաև պարգևատրման արարողությանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-19 15:45:12