Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Մշակութային վերջին զանգ» մրցույթում Լոռու մարզից հաղթող են ճանաչվել Վանաձորի թիվ 15 հիմնական և Սպիտակի ավագ դպրոցները

13.06.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած մշակութային կրթության տարվա շրջանակում անցկացվել է «Մշակութային վերջին զանգ» մրցույթը:

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների մրցութային հանձնաժողովն ամփոփել է արդյունքները՝ ըստ սահմանված գնահատման սանդղակի: Ժյուրիի գնահատման հիման վրա յուրաքանչյուր մարզում, ինչպես նաև մայրաքաղաքում հաղթող են ճանաչվել երկուական դպրոցներ:

«Մշակութային վերջին զանգ» մրցույթին դպրոցները մասնակցել են կամավորության սկզբունքով՝ ներկայացնելով համապատասխան հայտ մինչև 2025 թվականի մայիսի 29-ը ներառյալ: Հայտը ներառում էր միջոցառման ծրագիրը (սցենար), 10 լուսանկար միջոցառումից, ինչպես նաև մինչև 10 րոպեանոց տեսագրություն (այդ թվում՝ սիրողական տեսագրություններ): Լոռու մարզից ներկայացված է եղել 23 հայտ

Լոռու մարզից հաղթող են ճանաչվել Վանաձորի Մ. Մաշտոցի անվան թիվ 15 հիմնական և Սպիտակի Սուրեն Ավետիսյանի անվան

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-19 15:45:12