Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետի աշխատակազմի գլխավոր մասնագետ Արտյոմ Շահվերդյանը պարգևատրվել է ՀՀ ՊՆ պատվոգրով

13.06.2025

Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության գլխավոր մասնագետ Արտյոմ Շահվերդյանը ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի կողմից վարժական հավաքների ընթացքում ունեցած անձնական ներդրման և լավագույն արդյունքներ դրսևորելու համար պարգևատրվել է ՀՀ Պաշտպանության նախարարության պատվոգրով:
Հունիսի 13-ին Արտյոմ Շահվերդյանին պատվոգիրը հանձնել է ՀՀ ՊՆ Լոռու տարածքային N զորամասի 2-րդ գումարտակի շտաբի պետ, մայոր Գոռ Երիցյանը:
Պարգևատրման արարողությանը ներկա են եղել Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, վարչության ներկայացուցիչները, Զորքահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Հակոբյանը, ՀՀ ՊՆ Լոռու տարածքային N զորամասի բրիգադի շտաբի պետ Արտաշ Հովհաննիսյանը, կապի պետ Առուստամ Հակոբյանը:
Հովհաննես Ավետիսյանը շնորհավորել է Արտյոմ Շահվերդյանին, մաղթել նրան շարունակական հաջողություններ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-19 15:45:12