Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Հայրենիքն, արվեստն ու ես». անցկացվել են երկրորդ փուլի լսումները
12.06.2025

ԿԳՄՍ նախարարությունն ու «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ընկերակցությունն իրականացնում են մշակութային կրթության աջակցության ծրագիր՝ նոր ձևաչափով։
Այն ներառում է վարպետաց դասեր, դասալսումներ և դպրոցների մասնագիտական գնահատում Հայաստանի բոլոր մարզերում։ Ծրագրի շրջանակում ապրիլի 25-ից մեկնարկել է նաև համապետական մրցույթ՝ «Հայրենիքն, արվեստն ու ես» խորագրով։
«Հայրենիքն, արվեստն ու ես» մրցույթը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներում կրթություն ստացող աշակերտների համար՝ նպատակ ունենալով բացահայտել շնորհալի և ստեղծագործական ներուժ ունեցող երեխաներին, խթանել մշակութային կրթության զարգացումը և ապահովել մասնագիտական աճի հնարավորություններ։
Լոռու մարզի 21 դպրոցների շուրջ 125 շնորհալի սաներ մասնակցել են 1-ին փուլի լսումներին, որոնցից 22 մենակատարներ, 7 երգչախմբեր, 1 պարախումբ, 10 գեղարվեստի բաժնի աշակերտներ անցել են 2-րդ փուլ:
Այսօր անցկացվել են երկրորդ փուլի լսումները, որին ներկա են եղել Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Նաիրա Բարիկյանը, վարչության առաջատար մասնագետ Մանուշակ Քոչարյանը:
Երկրորդ փուլի հաղթողները կմասնակցեն եզրափակիչ փուլին, որը տեղի կունենա հոկտեմբերին՝ Երևանում: