Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցություն՝ համայնքների ղեկավարների մասնակցությամբ
05.06.2025

Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանն այսօր՝ հունիսի 5-ին, անցկացրել է խորհրդակցություն՝ մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ:
Ներկա են եղել նաև մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:
Քննարկվել են մարզում առաջնային լուծում պահանջող խնդիրները, համայնքային այլ օրախնդիր հարցեր: Կարևորվել է համայնքային խնդիրների լուծումն՝ ըստ հրատապության և առաջնահերթության:
Հ. Ավետիսյանը նշել է, որ համայնքում առկա խնդիրները պետք է լուծվեն փուլառփուլ՝ հանգամանալի պլանավորման և ռեսուրսների ճիշտ բաշխման միջոցով: