Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են Լոռու մարզում նախատեսված հրամանաշտաբային ուսումնավարժության նախապատրաստական աշխատանքները

05.06.2025

Այսօր՝ հունիսի 5-ին, տեղի է ունեցել քննարկում «Լոռու մարզի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի գործողությունները հատուկ աշխատանքային ռեժիմի փոխարկման ժամանակ» թեմայով:
Մասնակցել են Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, ՆԳՆ ՓԾ քաղաքացիական ծառայության վարչության քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բաժնի ավագ հրահանգիչ, ՓԾ փոխգնդապետ Տիգրան Դանիելյանը, ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը, մարզային քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ներկայացուցիչներ, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ:
Քննարկվել են Լոռու մարզում նախատեսված հրամանաշտաբային ուսումնավարժության նախապատրաստական աշխատանքները, հստակեցվել են համապատասխան աշխատանքային ռեժիմների փոխադրման դեպքում մարզի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի գործողությունները և իրականացվելիք միջոցառումները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-06 16:30:38