Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական հեծանվավազքի Լոռու մարզային փուլը

04.06.2025

Այսօր՝ հունիսի 3-ին, կայացել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական հեծանվավազքի Լոռու մարզային փուլը, որն անց է կացվել Տաշիր-Բլոգոդարնոյե ճանապարհահատվածում: Մրցույթին մասնակցել է համայնքային փուլերում 1-3-րդ տեղերը գրաված թվով 90 հեծանվորդ: Մասնակիցները հաղթահարել են 30 կմ տարածություն:

Ըստ տարիքային խմբերի մրցանակային տեղեր են գրավել.
• 7-9-րդ դասարանցիներ՝

1. Լեռնահովիտի միջնակարգ դպրոց,
2. Հաղպատի միջնակարգ դպրոց,
3. Վանաձորի թիվ 28 հիմնական
դպրոց,
• 10-12-րդ դասարանցիներ՝

1.Վանաձորի թիվ 5 ավագ դպրոց,
2. Կուրթանի միջնակարգ դպրոց,
3. Մեծավանի թիվ 1 միջնակարգ դպրոց

Խմբերում առաջին տեղ գրաված դպրոցները մեր մարզը կներկայացնեն հանրապետական եզրափակիչ փուլում:
Մրցույթի օրը խորհրդանշական էր, քանի որ հունիսի 3-ը նշվում է որպես Հեծանիվի միջազգային օր:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-30 14:36:07