Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ֆիոլետովո համայնքը մանկապարտեզ կունենա

03.06.2025

Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ հունիսի 2-ին Ֆիոլետովո համայնքում ներկա են եղել մանկապարտեզի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը:

Վերջինիս մասնակցել են նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, «Ռոսհամագործակցության» ղեկավար Եվգենի Պրիմակովը, համագործակցող այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մանկապարտեզի կառուցումը կիրականացվի Ռուսաստանի Դաշնության կառավարության ֆինանսավորմամբ և մի շարք այլ կազմակերպությունների աջակցությամբ ու համաֆինանսավորմամբ՝ ՀՀ կառավարության և Լոռու մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ:

Մանկապարտեզը շահագործման կհանձնվի 2026 թվականին: Այն նախատեսված է 50 երեխայի համար:

Իր ողջույնի խոսքում Հովհաննես Ավետիսյանը նշել է, որ ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և Լոռու մարզպետի աշխատակազմի մշտական ուշադրության և հոգածության ներքո են:

Նա ողջունել և շնորհավորել է Ֆիոլետովո համայնքի բնակիչներին մանկապարտեզի հիմնարկեքի առթիվ և շնորհակալություն հայտնել ծրագիրը նախաձեռնելու համար:

Հ. Ավետիսյանն իր խոսքում նաև անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոցի ու 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման և վերակառուցման ծրագրին» և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է դպրոցաշինության և մանկապարտեզների կառուցման ծրագիրը՝ որպես երկրի ապագային միտված կարևորագույն քայլ:

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև դեսպանը, ներկաները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-30 14:36:07