Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գործակարգավարական խորհրդակցություն՝ իմունականխարգելման ցուցանիշների բարելավման և վիրուսային հեպատիտների տարածման կանխարգելման նպատակով

30.05.2025

Իմունականխարգելման ցուցանիշների բարելավման և վիրուսային հեպատիտների տարածման կանխարգելման նպատակով մայիսի 29-ին Լոռու մարզպետարանում անցկացվել է գործակարգավարական խորհրդակցություն Լոռու մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ Լոռու մասնաճյուղի մասնագետների, մարզի առողջության պահպանման առաջնային օղակի ընկերությունների տնօրենների, համաճարակաբանների, վարակաբանների մասնակցությամբ:
Ողջունելով ներկաներին՝ մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը նշել է, որ քննարկումը կազմակերպվել է Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ և նպատակ ունի վեր հանելու ոլորտում առկա խնդիրները, բարելավելու մատուցվող ծառայությունների ցուցանիշները.
-Մեր համատեղ ջանքերը պետք է ուղղված լինեն մարզում թե՛ պատվաստումային գործընթացի պատշաճ կազմակերպմանը, թե՛ վիրուսային հեպատիտների տարածման կանխարգելմանը, ինչպես նաև բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների բարելավմանը, մատչելիությանը, հասանելիությանը և անվտանգությանը,-ասել է ոլորտի պատասխանատու պաշտոնյան՝ հանձնարարելով կրկնապատկել ջանքերը տարեվերջին հանրապետությունում ամենաբարձր ցուցանիշներն ունենալու նպատակադրմամբ:
Պատվաստումների իրականացման քառամսյա կատարողականի վերլուծությամբ հանդես են եկել ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ Լոռու մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանը, մասնաճյուղի մասնագետները:
Վերջիններիս կողմից ներկայացվել է նաև արտաընդերային վիրուսային հեպատիտների 2024թ. համաճարակային իրավիճակը, առկա խնդիրները:
Անդրադարձ է կատարվել էնտերովիրուսների, արևմտյան նեղոսի տենդի տարածվածության, ավագ և միջին բուժաշխատողների՝ ռեգիստրում գրանցման հարցերին ևս: Իրականացվել է նաև դեղերի եռամսյակային հաշվետվությունների քննարկում:
Քննարկվել են նաև ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր, տրվել են հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-30 14:36:07