Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նշվեց Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման և Ղարաքիլիսայի հերոսամարտում տարած պատմական հաղթանակի 107-ամյակը
29.05.2025

Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների, ուժային կառույցների ներկայացուցիչներ, Երկրապահ կամավորականների միության անդամներ, բազմաթիվ քաղաքացիներ և հյուրեր այսօր՝ մայիսի 28-ին, Վանաձորի «Կոտրած եկեղեցու» մոտ՝ Ղարաքիլիսայի ճակատամարտը խորհրդանշող պատմական տարածքում, մասնակցեցին Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման և Ղարաքիլիսայի հերոսամարտում տարած հաղթանակի 107-ամյակին նվիրված միջոցառմանը:
Հանրապետական մաղթանք հղեց, օրհնության խոսքով հանդես եկավ և տոնախմբության մասնակիցներին շնորհավորեց թեմակալ առաջնորդը:
Տոնական օրվա առթիվ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և իր անունից ներկաներին շնորհավորեց Հովհաննես Ավետիսյանը: Մարզպետի տեղակալն իր ելույթում կարևորեց Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման պատմական նշանակությունը և մեր երկրին մաղթեց անսասան խաղաղություն:
Շնորհավորական ելույթով հանդես եկավ նաև Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը:
Ներկաներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին քաջարի հայորդիների անմար հիշատակին, ծաղկեպսակներ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին Ղարաքիլիսայի հերոսամարտի հուշակոթողի առջև:
Միջոցառումն ուղեկցվեց գեղարվեստական կատարումներով: