Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետը քաղաքացիների ընդունելություն է անցկացրել
27.05.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մայիսի 26-ին Լոռու մարզպետարանում քաղաքացիների հերթական ընդունելությունն է անցկացրել: Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, աշխատակազմի ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ:
Ընդունելությանը մասնակցել է շուրջ 30 քաղաքացի մարզի Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ, Փամբակ խոշորացված համայնքների տարբեր բնակավայրերից։
Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը հիմնականում վերաբերել են համայնքային խնդիրների, առողջապահական ծառայությունների բարելավման, առողջական, քաղաքաշինական, անօրինական կառույցների, հողերի չափագրման, կրթական, մշակութային, զբաղվածության ապահովման, սոցիալական աջակցության և մի շարք այլ խնդիրների:
Արամ Ղազարյանը լսել է քաղաքացիներին, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուների հետ քննարկել բարձրացված հարցերը:
Որոշ խնդիրներ տեղում լուծումներ են ստացել, մի շարք հարցերի հետ կապված տրվել է մասնագիտական խորհրդատվություն։
Ներկայացված որոշակի հարցեր մանրամասն ուսումնասիրելու նպատակով մարզի ղեկավարի կողմից պատասխանատու պաշտոնյաներին տրվել են հանձնարարականներ՝ սեղմ ժամկետներում դիտարկելու և առաջարկներ ներկայացնելու դրանց լուծման հնարավորությունների վերաբերյալ:
Մարզի ղեկավարը հանձնարարել է քաղաքացիների դիմումներին պատասխանել օրենքով սահմանված կարգով և ժամկետներում: