Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
232 մլն 708.8 հազար դրամ՝ Լոռու մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար
22.05.2025

Մայիսի 22-ին ՀՀ կառավարության նիստում կայացված որոշմամբ 232 մլն 708.8 հազար դրամ է հատկացրել Լոռու մարզպետի աշխատակազմին՝
Ստեփանավան համայնքի Ստեփանավան բնակավայրի Զորավար Անդրանիկի, Սայաթ Նովայի և Պիոներների փողոցների հիմնանորոգման,
Փամբակ համայնքի Բազում բնակավայրի նախկին համայնքապետարանի շենքի՝ որպես մշակույթի կենտրոն հիմնանորոգման,
Փամբակ բնակավայրի հանդիսությունների սրահի կառուցման աշխատանքների համաֆինանսավորման համար: