Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կազմվել են համապատախան արձանագրություններ՝ իրականացված դիտարկումների և արձանագրված վնասների վերաբերյալ

21.05.2025

Մայիսի 13֊ին Լոռու մարզի մի շարք բնակավայրերում տեղացած կարկուտի պատճառած հետևանքների նախնական գնահատումից հետո, որը Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ անմիջապես իրականացրել էին համայնքների համապատասխան հանձնաժողովները, մայիսի 19-ին և 20-ին Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, վարչության մասնագետները վերստուգիչ ուսումնասիրություններ են իրականացրել կարկուտից տուժած 7 բնակավայրերում՝ Ամրակից, Գյուլագարակ, Վարդաբլուր, Շնող, Քոբայր, Այրում, Ճոճկան:
Կազմվել են համապատախան արձանագրություններ իրականացված դիտարկումների և արձանագրված վնասների վերաբերյալ, որոնք, սահմանված կարգի համաձայն, կներկայացվեն, ՀՀ ՆԳ նախարարությանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-04 09:35:19