Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետը խորհրդակցություն է անցկացրել մարզի հանրակրթական դպրոցների ղեկավարների հետ

21.05.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն այսօր՝ մայիսի 21-ին, խորհրդակցություն է անցկացրել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ:
Հանդիպմանը մասնակցել են նաև Լոռու մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատու պաշտոնյաները:
Ողջունելով ներկաներին՝ Արամ Ղազարյանը հանրակրթական դպրոցների ղեկավարներին է ներկայացրել Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Նաիրա Բարիկյանին:
Հաջողություն մաղթելով նորանշանակ պաշտոնյային՝ Լոռու մարզպետը նշել է, որ Նաիրա Բարիկյանն իր մասնագիտական փորձառությամբ և կարողություններով կնպաստի մարզի կրթական, մշակութային և մարզական առաջընթացին՝ նպաստելով ոլորտի զարգացմանը, համակարգի բարեփոխումներն ու ծրագրերը հաջողությամբ իրականացնելու գործընթացին:
Վարչության պետը վստահեցրել է, որ կներդնի առավելագույն ջանքեր մարզում կրթության ոլորտի արդյունավետ կազմակերպման և զարգացման համար: Այս հարցում նա կարևորել է համատեղ հետևողական և պատասխանատու աշխատանքը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության որակի բարձրացմանը, դպրոցներում հոգեբանական առողջ մթնոլորտի ձևավորմանն ու պահպանմանը, ուսուցիչների և աշակերտների միջև փոխվստահության ամրապնդմանն ուղղված մի շարք հարցեր։
Մարզպետն առանձնահատուկ անդրադարձել է «Վերջին զանգ» միջոցամանը, ևս մեկ անգամ հորդորելով՝ բացառել դրամահավաքը դպրոցներում:
Հանդիպման ավարտին Լոռու մարզպետը շնորհավորել է կրթության ոլորտի ներկայացուցիչներին ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ: Նա կարևորել է յուրաքանչյուր ուսուցչի ներդրումը սերունդների կրթության և դաստիարակության գործում՝ շնորհակալություն հայտնելով նվիրված, պատասխանատու և բարեխիղճ աշխատանքի համար։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-04 09:35:19