Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպումներ՝ Արմանիս և Ուրասար բնակավայրերի դպրոցներում

20.05.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն այսօր՝ մայիսի 20-ին, Արմանիս և Ուրասար բնակավայրերի դպրոցներում հանդիպումներ է ունեցել դպրոցների տնօրենների, կոլեկտիվների, ծնողների և բնակիչների հետ: Հանդիպումներին ներկա են եղել նաև Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Նաիրա Բարիկյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ, բնակավայրերի վարչական ղեկավարները:

Մարզի ղեկավարը ներկայացրել է, որ ՀՀ կառավարության՝ Հայաստանի Հանրապետությունում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ծրագրով նախատեսվում է նոր դպրոցների, կրթահամալիրների կառուցում և վերակառուցում՝ ապահովելով արդիական, անվտանգ և հարմարավետ պայմաններում բարձրորակ կրթություն հանրապետության բոլոր բնակավայրերում բնակվող երեխաների համար:

Մարզպետն ընդգծել է, որ իրականացվող ծրագիրը բխում է բացառապես երեխաների շահերից՝ նրանց համար կրթության գործընթացն առավել հարմարավետ պայմաններում և բարձր որակով կազմակերպելու անհրաժեշտությունից ելնելով:

Արամ Ղազարյանը պատասխանել է ներկաների հարցերին՝ երեխաների տեղափոխման, կրթության որակի հետ կապված և այլն:

Մարզպետը պատասխանել է նաև բնակիչներին մտահոգող այլ հարցերի՝ բնակավայրերի խնդիրների վերաբերյալ:

Մարզի ղեկավարը նաև շրջել է Ուրասար բնակավայրում, ծանոթացել բարձրացված խնդիրներին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-04 09:35:19