Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Արամ Ղազարյանը հանձնարարել է խիստ վերահսկողություն սահմանել մարզի համայնքներում իրականացվող քաղաքաշինական ծրագրերի, ինչպես նաև՝ առհասարակ բոլոր գործընթացների նկատմամբ

20.05.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն այսօր՝ մայիսի 20-ին, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:
Մարզի ղեկավարը ներկայացրել է Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նորանշանակ պետ Նաիրա Բարիկյանին՝ մաղթելով նրան աշխատանքային հաջողություններ: Մարզպետ Ա. Ղազարյանն ընդգծել է ոլորտում առավելագույն պատասխանատվություն դրսևորելու և սահմանված պարտականությունները բարձր մակարդակով իրականացնելու անհրաժեշտությունը՝ հանուն ոլորտի զարգացման՝ ի շահ Լոռու մարզի և Հայաստանի Հանրապետության:
Ն. Բարիկյանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել վստահության համար և պատրաստակամություն հայտնել առավելագույն ջանքեր ներդնել իրեն վերապահված պարտականությունները պատշաճ իրականացնելու համար:
Խորհրդակցության ընթացքում մարզի ղեկավարը մասնավորապես անդրադարձել է համայնքներում իրականացվող հանդիպումների ընթացքում քաղաքացիների կողմից բարձրացվող տարաբնույթ խնդիրների հետ կապված օպերատիվ կերպով անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու, հնարավորության դեպքում դրանց համապատասխան լուծումներ տալու կարևորությանը և հանձնարարել պարբերաբար զեկուցել արդյունքների վերաբերյալ:
Արամ Ղազարյանը հանձնարարել է նաև՝
 խիստ վերահսկողություն սահմանել մարզի համայնքներում իրականացվող քաղաքաշինական ծրագրերի, ինչպես նաև՝ առհասարակ բոլոր գործընթացների նկատմամբ,
 ուսումնասիրել համայնքային ենթակայության մանկապարտեզների տնօրենների համապատասխանությունը օրենքով սահմանված պահանջներին,
 հետևել ՀՈԱԿ-ների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթների անցկացման ժամկետներին և խախտումների արձանագրման դեպքում ներկայացնել տեղեկատվություն,
 շարունակել խիստ վերահսկողություն սահմանել «Վերջին զանգ» միջոցառմանն ընդառաջ դրամահավաքության դեպքերը բացառելու ուղղությամբ,
 վերահսկողություն սահմանել մարզի տարածքով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների սանիտարական մաքրման ու ամառային պահպանության աշխատանքների նկատմամբ:
Քննարկվել են նաև համայնքներում աղբահանության պատշաճ կազմակերպման, սանիտարական մաքրման վերահսկման հետ կապված հարցեր:
Անդրադարձ է կատարվել փաստաթղթաշրջանառության և աշխատանքային կարգապահական բնույթի մի շարք հարցերի ևս, տրվել են հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-04 09:35:19