Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշվել է Թանգարանների միջազգային օրը

19.05.2025

Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումների շրջանակներում Լոռու մարզպետի օգնական Հայկ Հակոբյանը, աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պարտականությունները կատարող Արփինե Մատինյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ «Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարանում» այսօր` մայիսի 17-ին, ներկա են եղել «Արծաթի փայլը ժամանակի մեջ» ցուցադրության հանդիսավոր բացմանը:
Միջոցառմանը մասնակցել են նաև Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, արվեստագետներ, թանգարանային արվեստի բազմաթիվ երկրպագուներ:
Առաջին անգամ թանկարժեք մետաղների ֆոնդից «Արծաթի փայլը ժամանակի մեջ» ցուցադրությանը ներկայացված էին 18-20-րդ դարերի շուրջ 130 ցուցանմուշներ` տղամարդու և կանացի արծաթե զարդարանքի պարագաներ` կրծքազարդեր, գոտիներ ապարանջաններ։ Ցուցադրության էին դրվել նաև զենքեր, սպասք և այլն:
Թանգարանի տնօրեն Արմինե Ավդալյանը և աշխատակիցները հյուրերին են ներկայացրել նմուշները, պատմել դրանց ձեռքբերման պատմությունները:
Ներկաները շրջել են թանգարանում, ծանոթացել ցուցադրությանը: Միջոցառումն ուղեկցվել է մշակութային կատարումներով:
Խորհրդանշական օրվա կապակցությամբ միջոցառումներ էին կազմակերպել և իրենց դռները մինչև ուշ գիշեր այցելուների առջև բացել Լոռու մարզի բոլոր թանգարանները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-04 09:41:46