Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են պետբյուջեի միջոցներով և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացվող և արդեն ավարտված ճանապարհաշինական աշխատանքները
19.05.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և <<Ճանապարհային դեպարտամենտ>> հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանն մայիսի 17-ին, աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել մարզի համայնքների ղեկավարների, Լոռու մարզպետի աշխատակազմի, հիմնադրամի և համայնքների պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ:
Քննարկվել են պետբյուջեի միջոցներով և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացվող և արդեն ավարտված ճանապարհաշինական աշխատանքները, առաջիկա հրատապ անելիքները և համայնքներում ճանապարհաշինության հետ կապված խնդիրները:
Անդրադարձ է կատարվել նաև ճանապարհաշինական կազմակերպությունների կողմից ճանապարհների պահպանության հետ կապված մի շարք հարցերի: Կարևորվել է ճանապարհների թե՛ ձմեռային և թե՛ ամառային պահպանությունը պատշաճ իրականացնելու անհրաժեշտությունը:
Մարզի ղեկավարն կարևորել է նման ձևաչափով քննարկումների անցկացումը ոլորտի հետ կապված տարբեր խնդիրների քննարկման և արդյունավետ լուծումներ գտնելու առումով:
Ա. Չերչինյանը նշել է, որ բարձրացված խնդիրներին լուծումներ կտրվեն՝ ըստ առաջնահերթության և հրատապության:
Խորհրդակցության ավարտին շրջայց է իրականացվել Վանաձոր համայնքում: Շրջայցին մասնակցել է նաև Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը:
Դիտարկվել են Մ8, Վանաձոր/Մ6հատման կետ/-Դիլիջան միջպետական նշանակության ճանապարհի Վանաձոր համայնքով անցնող Թումանյան, Զորավար Անդրանիկ փողոցների և Երևանյան խճուղու հիմնանորոգման աշխատանքները(ընդհանուր 6կմ), որը որակական խնդիրների պատճառով չի ընդունվել:
Շինարարական աշխատանքներն իրականացրած կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկվել են թերությունները ամենասեղմ ժամկետներում վերացնելու հետ կապված հարցեր: