Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզում մեկնարկել է «Սիլիկոնյան լեռներ-2025, Լոռի» տեխնոլոգիական ֆորումը

16.05.2025

Մայիսի 15-ին, Լոռու մարզի «ՔՈԱՖ Սմարթ» կենտրոնում տրվել է ամենամյա դարձած «Սիլիկոնյան լեռներ- 2025, Լոռի» տեխնոլոգիական ֆորումի մեկնարկը, որը կազմակերպվել էր «Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների» միության (ՏՀՏ) նախաձեռնությամբ։
Արդեն յոթերորդ անգամ անցկացվող միջոցառմանը ներկա են եղել Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, ՏՏ ոլորտի տեղական և միջազգային առաջատար փորձագետներ, մասնավոր հատվածի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հովհաննես Ավետիսյանը կարևորել է նման ֆորումների կազմակերպումը, մասնավորապես՝ մարզում բարձր տեխնոլոգիաների զարգացման և ոլորտային համագործակցության խթանման առումով։ Նա նաև նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մարզի զարգացման կարևոր ուղղություններից է և այս նպատակով իրականացվող բոլոր նախաձեռնությունները մեծապես խրախուսվում են Լոռու մարզպետի աշխատակազմի կողմից:
Էդուարդ Մուսայելյանն իր խոսքում կարևորել է հատկապես այն, որ ֆորումը նվիրված է տնտեսության մեջ արհեստական բանականության կիրառությանը:
Տեխնոլոգիական այս հարթակը նպատակ ունի միավորել տարբեր շահագրգիռ կողմերին՝ քննարկելու ոլորտի արդի մարտահրավերները՝ փորձի փոխանակման, նորարար լուծումների ներկայացման և համագործակցության հնարավորությունների ձևավորման համար։
Ֆորումի շրջանակում անցկացվել է նաև տեխնոլոգիական էքսպո, որի ընթացքում մասնակից կազմակերպությունները ներկայացրել են թվային գործիքների և տեխնոլոգիական լուծումների կիրառման պրակտիկ օրինակներ՝ ցուցադրելով Հայաստանի ներուժն այս ոլորտում։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-16 16:39:40