Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԼՈՌՈւ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՈւՂԵՐՁԸ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
16.05.2025

Սիրելի՛ հայրենակիցներ,
այսօր՝ մայիսի 18-ին, նշվում է Թանգարանների միջազգային օրը՝ որպես մշակութային ժառանգության պահպանմանը և տարածմանը նվիրված կարևորագույն տոն։
Թանգարաններն անգնահատելի նշանակություն ունեն մարդկության կյանքում, դրանք մեր պատմության, հիշողությունների, ազգային ինքնության և մշակույթի պահապաններն են, կրթական և գեղագիտական դաստիարակության անփոխարինելի կենտրոններ:
Հայաստանի Հանրապետությունը՝ այդ թվում և Լոռին, հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, թանգարանային արժեքավոր ժառանգությամբ, որոնք արտացոլում են մեր ժողովրդի բազմադարյա մշակույթն ու պատմական զարգացումը, հանրահայտ և անվանի մարդկանց կյանքն ու գործունեությունը: Հավատացած եմ՝ գնահատելով մեր անցյալի արժեքները՝ կկարողանանք կառուցել ամուր ապագա։
Այս խորհրդանշական օրը սրտանց շնորհավորում եմ թանգարանային ոլորտի աշխատակիցներին՝ մշակութային ժառանգության բոլոր պահապաններին, ովքեր անձնվեր աշխատանքով հանրահռչակում են մեր անգնահատելի գանձերը:
Մաղթում եմ ձեզ արդյունավետ և բեղմնավոր աշխատանք, բազմաբնույթ միջոցառումներ կազմակերպելու հետաքրքիր գաղափարներ, նախաձեռնություններ և ոգեշնչող ցուցադրություններ: Թանգարանային արժեքները մեր հարստությունն են, միասի՛ն ապահովենք դրանց պահպանումը սերունդների համար:
Շնորհավորում եմ նաև թանգարանների հավատարիմ այցելուներին ու մեր բոլոր հայրենակիցներին, մաղթում՝ մշտապես հաղորդակից դառնալ գեղեցիկին, վեհին, մեր մշակութային, գրական ու պատմական անցյալին: