Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ճանապարհվեցին վաստակած հանգստի
15.05.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և մարզպետի աշխատակազմը մայիսի 14-ին վաստակած հանգստի են ճանապարհել Կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Մարիամ Պողոսյանին և անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության անձնակազմի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ, բարեվարքության հարցերով կազմակերպիչ Արտաշես Ադլոյանին:
Նրանք իրենց երկարամյա գործունեությամբ նշանակալի ներդրում են ունեցել ոչ միայն Լոռու մարզպետի աշխատակազմի, այլև պետական կառավարման համակարգի զարգացման և կայացման գործում:
Հրաժեշտի արարողության ժամանակ մարզպետ Արամ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել նրանց բարեխիղճ ծառայության համար՝ հանձնելով շնորհակալագրեր և հուշանվերներ:
- Դուք մեծ սեր, բարձր պատասխանատվություն և մասնագիտական նվիրվածության եք ցուցաբերել աշխատանքում՝ դրսևորելով գործընկերային և մարդկային բարձր հատկանիշներ: Իմ երախտագիտությունն եմ հայտնում ձեզ, մաղթում քաջառողջություն, բարեկեցություն և ամենայն բարիք,- ասել է Արամ Ղազարյանը:
Մարզպետի աշխատակազմի անդամները ևս հաջողություն են մաղթել իրենց գործընկերներին:
Մարիամ Պողոսյանը և Արտաշես Ադլոյանը շնորհակալություն են հայտնել Լոռու մարզպետին և գործընկերներին արդյունավետ համագործակցության, փոխադարձ հարգանքի և աջակցության համար՝ խոստանալով պահպանել կապը մարզպետի աշխատակազմի հետ և անհրաժեշտության դեպքում օգտակար լինել իրենց փորձով: