Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արամ Ղազարյան. «Այսօր մեզ եզակի հնարավորություն է տրված՝ շրջադարձային փոփոխություններ բերելու մարզ, մեր ներդրումն ունենալու մարզի զարգացման ու առաջընթացի գործում»

12.05.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ այսօր՝ մայիսի 12-ին, անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն՝ մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:
Մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականի համաձայն՝ Լոռու մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետի պաշտոնակատար Կորյուն Շեկոյանը, ոլորտային ստորաբաժանումների հետ քննարկումների արդյունքներից ելնելով, ներկայացրեց մարզում մի շարք ուղղություններով իրականացվելիք ծրագրերը, աշխատանքները՝ այդ ոլորտների զարգացմանը և ընդհանուր առմամբ մարզի առաջընթացին նպաստելու նպատակով՝ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ՝ երկարաժամկետ կտրվածքով:
Մարզի ղեկավարը, կարևորելով մարզի զարգացմանն ուղղված հետևողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը, մասնավորապես նշեց. «Այսօր մեզ եզակի հնարավորություն է տրված՝ շրջադարձային փոփոխություններ բերելու մարզ և մեր ներդրումն ունենալու մարզի զարգացման, առաջընթացի գործում ու մենք պարտավոր ենք պատվով իրականացնելու այդ առաքելությունը»:
Մարզի ղեկավարի հանձնարարությամբ առաջիկայում ևս այս ուղղությամբ աշխատանքներ կիրականացվեն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-30 15:54:29