Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լեռնահովտի միջնակարգ դպրոցի թիմը 1-3-րդ դասարանցիների «Սպորտլանդիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլում զբաղեցրել է երկրորդ տեղը

08.05.2025

Մայիսի 2-ին և  6-ին Վանաձորի սպորտի պալատում ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ կազմակերպվել են 1-3-րդ և 4-6-րդ դասարանցիների «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլերը: Մրցույթներին մասնակցել են բոլոր մարզերի և Երևան քաղաքի հաղթող թիմերը:

1-3-րդ դասարանցիների մրցույթում համառ մրցապայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է Սյունիքի մարզի Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Լոռու մարզի Լեռնահովտի միջնակարգ դպրոցի թիմը, լավագույն եռյակը եզրափակել է Երևանի թիվ 199 հիմնական դպրոցի թիմը:

4-6-րդ դասարանցիների մրցույթում հաղթող է դարձել Կոտայքի մարզի Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Արմավիրի մարզի Վաղարշապատի թիվ 6 դպրոցի թիմը, լավագույն եռյակը եզրափակել է Արագածոտնի մարզի Մաստարայի միջնակարգ դպրոցի թիմը:

Միջոցառման մասնակիցները ԿԳՄՍ նախարարության կողմից պարգևատրվել են մարզահագուստով և մարզագույքով, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերը` նաև գավաթներով ու մեդալներով։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-08 16:51:46