Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Երկրապահի օրվա կապակցությամբ
08.05.2025

Սիրելի երկրապահնե՛ր, հայրենակիցնե՛ր, լոռեցինե՛ր,
Երկրապահի օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ բոլորին:
Անհերքելի է Երկրապահ կամավորականների ներդրումը մեր երկրի անկախության ձեռքբերման և կայացման գործում: Երկրապահը եղել է նորանկախ Հայաստանի Հանրապետության բանակի հիմքը, իսկ բանակը մեր անվտանգության երաշխավորն է: Այժմ էլ, Երկրապահ կամավորակաների միությունը չի դադարում լինել բանակի կողքին՝ որպես մեր երկրի խաղաղության պաշտպանության առհավատչյա:
Երկրապահ կամավորականների շարժումն առաջինն է իր վրա կրել հայրենիքի սահմանների պաշտպանության, երկրի անվտանգության ապահովման ծանր պատասխանատվությունը: Այսօր մենք գլուխ ենք խոնարհում մեր մարտական ընկերների, այն զոհված ազատամարտիկների հիշատակի առջև, ովքեր սեփական կյանքի գնով անառիկ պահեցին մեր երկրի սահմանները: Նաև առողջություն ու երկարակեցություն ենք մաղթում միության շարքերը համալրող բոլոր երկրապահներին: Ձեր օրինակն ու սխրանքը ոգեշնչում է սերունդներին:
Սիրելի՛ Երկրապահներ, մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին, ողջ հայ ժողովրդին խաղաղություն և բարեկեցություն:
Փա՛ռք, հերոսների հիշատակին:
Կեցցե՛, Հայաստանի Հանրապետությունը: