Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հյուրընկալել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին

07.05.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն այսօր՝ մայիսի 7-ին, հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Օլիվիե Դըկոտինյիին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի աշխատակազմի և դեսպանատան պատասխանատու պաշտոնյաներ:
Մարզպետը ողջունել և շնորհակալություն է հայտնել դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ Լոռու մարզ իրականացված հերթական այցի համար: Մարզպետն իր խոսքում մասնավորապես անդրադարձել է Հայաստանի և Ֆրանսիայի դարավոր բարեկամությանը, ընդգծել Հայաստանի Հանրապետության, այդ թվում՝ Լոռու մարզի հետ տարեցտարի աճող առևտրատնտեսական, մշակութային, գիտակրթական, դիվանագիտական, հումանիտար համագործակցությունը:
Արամ Ղազարյանը հատկապես կարևորել է Լոռու մարզի և Պրովան Ալպեր Կոտ դ՛ Ազյուր շրջանի հետ բարեկամությունը, որի սկիզբը դրվել է դեռևս 2003թ.-ին՝ ընդգծելով՝ ինչպես այս, այնպես էլ՝ Լոռու մարզի և Ֆրանսիայի քույր քաղաքների հետ համագործակցության առավել սերտացման և ընդլայնման անհրաժեշտությունը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար՝ դեսպանը նույնպես անդրադարձել է երկկողմ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությանն՝ ընդգծելով հատկապես համատեղ ծրագրերի իրականացումը զբոսաշրջության, մշակույթի, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում: Դեսպանը հետաքրքրվել է նաև նախորդ տարի ջրհեղեղի հետևանքով տուժած համայնքներում իրականացված աշխատանքներով և ենթակառուցվածքների վերականգնման գործընթացով:
Մարզպետ Արամ Ղազարյանը հանգամանորեն ներկայացրել է իրականացված աշխատանքները՝ միաժամանակ շնորհակալություն հայտնել ջրհեղեղի հետևանքով տուժած ընտանիքներին ցուցաբերված աջակցության համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող այլ հարցեր ևս:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-08 16:51:46