Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հյուրընկալել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին
30.04.2025
Ապրիլի 29-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հյուրընկալել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյա հոբելյանական տարեդարձի կապակցությամբ մարզպետն իր խոսքում մասնավորապես ընդգծել է հայ ժողովրդի անուրանալի, մեծ ներդրումը Մեծ Հայրենականում տարած հաղթանակի գործում:
Արամ Ղազարյանը և Սերգեյ Կոպիրկինը հանդիպման ընթացքում քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող հարցեր:



