Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի թիմը գրավել է երկրորդ, Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի թիմը՝ առաջին տեղը
28.04.2025

Ապրիլի 27-28-ը Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում անցկացվել է ՀՀ
Վարչապետի գավաթի սիրողական սեղանի թենիսի մրցաշարի
հանրապետական եզրափակիչ փուլը, որին մասնակցել են ՀՀ բոլոր մարզերի
և Երևան քաղաքի հաղթող դպրոցների հավաքական թիմերը:
Լոռու մարզը 5-9-րդ դասարանցիների մրցույթում ներկայացնում էր Վանաձորի
ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպոցի թիմը, իսկ 10-12-րդ
դասարանցիների մրցույթում՝ Վանաձորի Վահան Տերյանի անվան թիվ 5 ավագ
դպրոցի թիմը:
Գերլարված պայքարում Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի թիմը գրավել է երկրորդ, իսկ Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի թիմը երկրորդ տարին անընդմեջ պատվավոր առաջին տեղը:
Մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցները կպարգևատրվեն՝
- 1-ին տեղ՝ 4 մլն ՀՀ դրամ,
- 2-րդ տեղ՝ 2,500,000 ՀՀ դրամ,
- 3-րդ տեղ՝ 1,500,000 ՀՀ դրամ:
Կպարգևատրվեն նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝
- 1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ,
- 2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ,
- 3-րդ տեղ 300,000 ՀՀ դրամ:
Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները ևս կպարգևատրվեն դրամական մրցանակներով՝
- 1-ին տեղ՝ (4 մասնակից) 150,000-ական ՀՀ դրամ,
- 2-րդ տեղ՝ (4 մասնակից) 100,000-ական ՀՀ դրամ,
- 3-րդ տեղ՝ (4 մասնակից) 75,000-ական դրամ: