Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին

25.04.2025

Ապրիլի 24-ին՝ Հայոց Մեծ Եղեռնի 110-ամյա տարելիցի օրը, Լոռու մարզային և Վանաձորի համայնքային իշխանությունների, իրավապահ մարմինների, զինվորականության, կրթական, առողջապահական, մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ հավատացյալներ, վանաձորցիներ ծաղիկներ են խոնարհել Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու Սրբոց Նահատակաց պուրակի Հայոց ցեղասպանության հիշատակն անմահացնող հուշակոթողին, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ, Սուրբ Աստվածածին եկեղեցու Սրբոց Նահատակաց պուրակում կատարվել է նահատակների բարեխոսական կարգ:
Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվել է նաև Սուրբ և Անմահ պատարագ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-08 16:51:46