Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
22.04.2025

Հարգելի քաղաքացիներ, ապրիլի 26-ին՝ ՀՀ Քաղաքացու օրվա առթիվ նախատեսվող միջոցառումների շրջանակում Լոռու մարզի համայնքներում կկազմակերպվեն միջոցառումներ՝ 16-35 տարեկան երիտասարդների, հանրակրթական ուսումնական հաստատությունների բարձր դասարաններում սովորող աշակերտների մասնակցությամբ:
Ապրիլի 26-ին՝ ՀՀ Քաղաքացու օրվա առթիվ միջոցառումները Լոռու մարզում կանցկացվեն.
Վանաձոր համայնքում՝
«Վանաձորի Հրաչյա Կլեկչյանի անվան թիվ 1 մշակույթի տուն» ՀՈԱԿ-ում՝ 15։00-ին:
Փամբակ համայնքում՝
Մարգահովիտի Արվեստի դպրոցի դահլիճ ՝ 12:00-ին:
Ալավերդի համայնքում՝
Ալավերդու Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում ՝ 12:00-ին,
«Օձունի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ում՝ 12:00-ին,
Հագվու դպրոցում՝ 12.00-ին,
Աքորու մշակույթի տանը՝ 15.00-ին,
«Շնողի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ում՝ 15։00-ին:
Սպիտակ համայնքում՝
«Սպիտակի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ում՝ 15։00-ին,
Ստեփանավան համայնքում՝
Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնում՝ 15:00-ին,
Թումանյան համայնքում՝
Թումանյան քաղաքի մշակույթի պալատում՝ 15.00-ին,
Դսեղի մշակույթի տանը՝ 15.00-ին:
Տաշիր համայնքում՝
«Տաշիր համայնքի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ում՝ 12.00-ին:
Լոռի Բերդ համայնքում՝
Լոռի Բերդ համայնք, գ. Յաղդան, 4-րդ փողոց, շենք 3՝ 12.00-ին»
Գյուլագարակ համայնք
Գյուլագարակի Մշակույթի տանը ՝ 12.00-ին: