Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

22.04.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը ապրիլի 22-ին անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքներին, տրված հանձնարարականների կատարման ընթացքին, առաջիկայում նախատեսված ծրագրերին:
Տրված հանձնարարականների համաձայն՝ ամփոփ տեղեկատվություններ են ներկայացվել քաղաքաշինության, կրթության, առողջապահության, գյուղատնտեսության, ֆինանսական, անձնակազմի կառավարման, զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և այլ ոլորտներում իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքների վերաբերյալ:
Մասնավորապես՝ մարզի ղեկավարին զեկուցվել են սուբվենցիոն և կապիտալ ծրագրերի ընթացքի վերաբերյալ իրականացված մոնիտորինգի արդյունքները, նշվել է, որ մարզպետի հանձնարարությամբ քաղաքաշինական ծրագրերը գտնվում են հսկողության ներքո և թերությունների արձանագրման դեպքում տրվում են համապատասխան ցուցումներ դրանք շտկելու համար:
Քննարկվել են նաև մայիսի 3-ին անցկացվելիք համապետական շաբաթօրյակի հետ կապված կազմակերպչական մի շարք հարցեր: Աշխատանքները կիրականացվեն համայնքների հետ համագործակցությամբ:
Ա. Ղազարյանը հանձնարարել է աշխատանքներում ընդգրկել մարզային, համայնքների ենթակայության բոլոր հիմնարկներին, կարևորել պետական բոլոր կառույցների, հասարակական նշանակության կազմակերպությունների և բնակիչների ակտիվ մասնակցությունը շաբաթօրյակի աշխատանքներին:
Քննարկվել են նաև այլ հարցեր, տրվել են հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-08 16:51:46