Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը

20.04.2025

Ապրիլի 20-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը։
Այսօր առավոտյան, Գուգարաց թեմի բոլոր եկեղեցիներում մատուցվեց զատկական Սուրբ Պատարագ:
Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում պատարագիչն էր թեմակալ առաջնորդ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:
Պատարագին ներկա էին մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, այլ պաշտոնյաներ, հավատացյալներ։
Սրբազան հայրը Սուրբ Հարության ավետիսով շնորհավորեց ներկաներին, մշտապես հայ եկեղեցու կողքին գտնվող և աջակցող բարերարներին, հավատացյալ ժողովրդին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-08 16:51:46