Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Լոռե Բերդ. դարերի արձագանք». «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը» հանդես է գալիս նոր ցուցադրությամբ

18.04.2025

Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվա կապակցությամբ այսօր «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը» «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ հերթական անգամ հանդես եկավ բացառիկ ցուցադրությամբ, որը կրում էր «Լոռե Բերդ. դարերի արձագանք» խորագիրը:
«Լոռե Բերդ» բերդաքաղաքը Լոռու մարզի ամենաբազմաշերտ մշակութային արժեքները ներկայացնող համալիրն է, որտեղ վերջին տարիներին կատարվել են հնագիտական լուրջ պեղումներ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» կողմից և հայտնաբերվել են բազմաթիվ արժեքավոր, եզակի նմուշներ: Վերջիններիս մի մասը, վերականգնումից հետո, այսօր ցուցադրվում էին առաջին անգամ:
Ցուցադրության բացման առիթով Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և իր անունից ողջույնի խոսքով հանդես եկավ Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պարտականությունները կատարող Արփինե Մատինյանը:
Իրականացված պեղումների և ցուցադրության կարևորությունն իրենց խոսքում ընդգծեցին թանգարանի տնօրեն Արմինե Ավդալյանը, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» տնօրեն Խաչիկ Հարությունյանը, հնագիտական արշավախմբի ղեկավար Արման Նալբանդյանը: Վերջիններս նշեցին, որ հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոները բավականին շատ են և վերականգնումից հետո, առաջիկայում ցուցադրությունը կհամալրվի նոր, արժեքավոր գտածոներով:
Ներկաները, թանգարանի հյուրերը հնարավորություն ունեցան վայելելու ներկայացված ցուցանմուշները՝ ջնարակված թասերի հավաքածու, շքեղասյուներ, ծխամորճեր, լուսավորության միջոցներ, ծորակներ. խաղաքարեր, փղե կավե արձանիկ, ոսկրե գործիքներ, ապակյա սրվակներ, ապարանջանների բեկորներ, մետաղե գոործիքներ, զենքեր, 10-11-րդ դարերի մետաղադրամներ և այլն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-08 16:51:46