Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շրջայց է իրականացվել բուժհաստատություններում

17.04.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ՝ Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ «Լոռի» մասնաճյուղի մասնագետների հետ այցելել է Սպիտակի բժշկական կենտրոն, Մեծ Պարնիի առողջության կենտրոն և Ջրաշենի բժշկական ամբուլատորիա՝ ՀՀ Առողջապահության նախարարի հրամանով ստեղծված լաբորատորիաներում որակի կառավարման համակարգի ներդրման համապատասխանությունը գնահատելու նպատակով ուսումնասիրություններ իրականացնելու համար:
Տնօրեններին հանձնարարվել է աշխատանքները կազմակերպել բացառապես սահմանված նորմերին համապատասխան:
Ռ. Պողոսյանը նաև շրջայց է իրականացրել բուժհաստատություններում, հետևել է նաև քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների որակին, բուժհաստատությունների պայմանների և հրատապ լուծումներ պահանջող խնդիրների, կարգապահական հարցերի մասին զրուցել բուժանձնակազմերի հետ, քննարկել առաջիկա ծրագրերը:
Ռ. Պողոսյանը նշել է, որ անհրաժեշտ է ամենօրյա հետևողական աշխատանք տանել բուժսպասարկման որակի բարձրացման ուղղությամբ, ակտիվացնել բնակչության շրջանում պատվաստումների վերաբերյալ իրազեկումը՝ ընդգծելով, որ բազմաթիվ հիվանդությունների կանխարգելման գործընթացում պատվաստումներն առանցքային դեր ունեն:
Ռուզաննա Պողոսյանն ընդգծել է, որ առողջապահության ոլորտում առկա խնդիրների լուծումը և ծառայությունների որակի բարելավումը պահանջում է ամենօրյա բարեխիղճ աշխատանք, նա բուժաշխատողներին հորդորել է մեծ պատասխանատվությամբ վերաբերվել քաղաքացիներին տրամադրվող բուժօգնությանը և նշել, որ Լոռու մարզպետի աշխատակազմը շարունակելու է կանոնավոր ստուգայցեր իրականացնել՝ ուղղված մարզի առողջապահական համակարգի անընդհատ բարելավմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 17:58:04