Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվել են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման Լոռու մարզային փուլերը
16.04.2025

Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոցում անցկացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպվող 1-3-րդ և 4-6-րդ դասարանցիների «Սպորտլանդիա» մարզական միջոցառման Լոռու մարզային փուլերը, որին մասնակցել են տարածաշրջանային մրցույթներում առաջին և երկրորդ տեղեր գրաված թիմերը: Մրցույթի բոլոր փուլերին միասին մասնակցել են 93 հանրակրթական դպրոցների հավաքական թիմեր: Համառ պայքարի արդյունքում մրցումներում մրցանակակիր են դարձել.
1-3-րդ դասարանցիներ.
1-ին տեղ՝ Լեռնահովիտի միջնակարգ դպրոց,
2-րդ տեղ՝ Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոց,
3-րդ տեղ՝ Հաղպատի միջնակարգ դպրոց:
4-6-րդ դասարանցիներ.
1-ին տեղ՝ Գուգարքի միջնակարգ դպրոց,
2-րդ տեղ՝ Վանաձորի թիվ 25 հիմնական դպրոց,
3-րդ տեղ՝ Ալավերդու թիվ 2 հիմնական դպրոց:
Հաղթող և մրցանակակիր դպրոցները պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով և գավաթներով:
Խմբերում առաջին տեղեր զբաղեցրած թիմերը Լոռու մարզը կներկայացնեն մայիսին Վանաձորում կայանալիք հանրապետական եզրափակիչ փուլին: