Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվել են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման Լոռու մարզային փուլերը

16.04.2025

 Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոցում անցկացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպվող 1-3-րդ և 4-6-րդ դասարանցիների «Սպորտլանդիա» մարզական միջոցառման  Լոռու մարզային փուլերը, որին մասնակցել են տարածաշրջանային մրցույթներում առաջին և երկրորդ տեղեր գրաված թիմերը: Մրցույթի բոլոր փուլերին միասին մասնակցել են 93 հանրակրթական դպրոցների  հավաքական թիմեր: Համառ պայքարի արդյունքում մրցումներում  մրցանակակիր են դարձել.

1-3-րդ դասարանցիներ.

1-ին տեղ՝ Լեռնահովիտի միջնակարգ դպրոց,

2-րդ տեղ՝ Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոց,

3-րդ տեղ՝ Հաղպատի միջնակարգ դպրոց:

4-6-րդ   դասարանցիներ.

1-ին տեղ՝ Գուգարքի միջնակարգ դպրոց,

2-րդ տեղ՝ Վանաձորի թիվ 25 հիմնական դպրոց,

3-րդ տեղ՝ Ալավերդու թիվ 2 հիմնական դպրոց:

Հաղթող և մրցանակակիր դպրոցները պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով և գավաթներով:

Խմբերում առաջին տեղեր զբաղեցրած թիմերը Լոռու մարզը կներկայացնեն մայիսին Վանաձորում կայանալիք հանրապետական եզրափակիչ փուլին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 17:58:04