Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետարանում անցկացվել է սոցիալական ձեռներեցության ոլորտի զարգացմանը նվիրված հերթական քննարկումը

11.04.2025

Աշխատանքի և սոցիալական հարցրերի, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, նախարարությունների Լոռու մարզպետի աշխատակազմի աջակցությամբ և Սոցիալական ձեռներեցների դպրոց, միջազգային ակադեմիայի նախաձեռնությամբ Լոռու մարզպետարանում ապրիլի 10-ին անցկացվել է քննարկում «Սոցիալական ձեռնարկատիրության դերը ՀՀ մարզերի զարգացման գործում, Դարձի՜ր Սոցիալական Ձեռներեց, շենացրու՜ Քո համայնքը» կրթական ծրագրի շրջանակներում։ Հանդիպմանը մասնակցել են Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Սոցիալական ձեռներեցների դպրոց, միջազգային ակադեմիայի հիմնադիր, ս.գ.թ. Գոհար Մկոյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ, համայնքապետարանների ոլորտային պատասխանատուներ։
Ներկաներին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի անունից ողջունել է տեղակալ Հովհաննես Ավետիսյանը: Նա ընդգծել է մարզի զարգացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը և երախտագիտություն է հայտնել բոլոր ներգրավված կողմերին՝ մարզում իրականացվող կրթական և խորհրդատվական նախաձեռնությունների համար:
Սոցիալական ձեռներիցների դպրոցի հիմնադիր Գոհար Մկոյանը ներկայացրել է կազմակերպության գործունեությունը, ներառական և համայնքային զարգացման կրթական ծրագրերը, նպատակները՝ ընդգծելով, որ համայնքները շենացնելու գործում մեծ դեր ունեն սոցիալական ձեռներեցները և այդ նպատակով մշակվել են պետական և մասնավոր հատվածի համագործակցությանն ուղղված ներառական կրթական ծրագրեր 16-75 տարեկան բնակիչների համար:
Նշվել է, որ Լոռու մարզի Սպիտակ համայնքում հաջողությամբ իրականացված կրթական ծրագրի շրջանավարտներից ավելի քան 20-ը արդեն իսկ Սպիտակում հիմնել են իրենց սոցիալական ձեռնարկությունները տարբեր ոլորտներում: Կառույցի հիմնադիրը վստահեցրել է, որ դրանք համայնքի զարգացման գործում արդյունավետություն կապահովվեն՝ նպաստելով բնակիչների սոցիալական- տնտեսական դերի ակտիվության բարձրացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզի մյուս համայնքներում ևս ծրագրի արդյունավետ իրագործմանն ուղղված հարցեր: Համայնքների ներկայացուցիչներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել կրթական ծրագրի մանրամասների վերաբերյալ:
Հովհաննես Ավետիսյանը հավաստիացրել է, որ Լոռու մարզպետի աշխատակազմն իր իրավասությունների սահմաններում կօժանդակի նախաձեռնության համայնքահեն և համայնքի զարգացմանը միտված կրթական ծրագրերին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-17 17:49:17