Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԿԵ նախարարը խորհրդկցություն է անցկացրել Լոռու մարզպետարանում

09.04.2025

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ ապրիլի 8-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել Լոռու մարզպետարանում, որին մասնակցել են Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի նորանշանակ տնօրեն Արկադի Չերչինյանը, մարզի համայնքների ղեկավարները, Լոռու մարզպետի աշխատակազմի, հիմնադրամի պատասխանատու պաշտոնյաներ:
Խորհրդակցության նպատակը ներկայում պետբյուջեի միջոցներով և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացվող աշխատանքների, առաջիկա հրատապ անելիքների և համայնքներում առկա խնդիրների քննարկումն էր, առաջիկա աշխատանքների պլանավորումը։
Մարզպետը շնորհակալություն է հայտնել նախարարին նման ձևաչափով հանդիպման նախաձեռնության համար:
Ա. Ղազարյանը շնորհավորել է նաև Ա. Չերչինյանին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով բեղուն և արդյունավետ աշխատանք՝ ի շահ ոլորտի զարգացման:
Մարզի համայնքների ղեկավարները ներկայացրել են բնակավայրերում իրականացվող ծրագրերը, անդրադարձել համայնքային հրատապ մի շարք խնդիրների։
Քննարկվել են նաև նախորդ տարի Լոռու մարզի՝ ջրհեղեղի հետևանքով տուժած բնակավայրերում իրականացված և առաջիկայում նախատեսվող աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր:
Ներկայացվել են նաև մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-08 16:51:46