Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել «ՀՀ դպրոցականների բասկետբոլի լիգա» մրցույթի Լոռու մարզային փուլը

08.04.2025

Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոցում տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպվող «ՀՀ դպրոցականների բասկետբոլի լիգա» մրցույթի Լոռու մարզային փուլը, որին մասնակցում էին տարածաշրջանային մրցույթներում առաջին տեղեր գրաված թիմերը: Մրցաշարը կազմակերպվում է 2 տարիքային խմբերի համար՝ 10-12 և 13-15 տարեկաններ: Մրցույթի բոլոր փուլերին միասին մասնակցել են 61 հանրակրթական դպրոցների 94 հավաքական թիմեր: Համառ պայքարի արդյունքում մրցումներում մրցանակակիրներ են դարձել.
10-12 տարեկաններ.
1-ին տեղ՝ Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցը,
2-րդ տեղ՝ Լեռնահովիտի միջնակարգ դպրոցը,
3-րդ տեղ՝ Գուգարքի միջնակարգ դպրոցը:
13-15 տարեկաններ.
1-ին տեղ՝ Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցը,
2-րդ տեղ՝ Տաշիրի թիվ 2 հիմնական դպրոցը,
3-րդ տեղ՝ Ալավերդու թիվ 7 միջնակարգ դպրոց:
Հաղթող և մրցանակակիր դպրոցները պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով և գավաթներով:
Պարգևատրումները կատարել են ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Ռուբեն Մխիթարյանը, Վանաձորի համայնքապետի խորհրդական Արման Բեռնեցյանը և Վանաձորի համայնքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Էրիկ Կոստանյանը:
Խմբերում առաջին և երկրորդ տեղեր զբաղեցրած թիմերը մեր մարզը կներկայացնեն միջմարզային փուլում:

 


 

 

 

 

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 17:58:04