Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

07.04.2025

Սիրելի մայրեր, կանայք, քույրեր,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:
Ինչպես հայտնի է, այս գեղեցիկ խորհրդանշական տոնը քրիստոնեական արմատներ ունի և ազդարարում է Սուրբ Աստվածածնի Ավետման օրը՝ բնության վերազարթոնքը՝ ազդարարելով, որ կնոջն ի վերուստ տրված ամենակարևոր առաքելությունը մայրանալու բերկրանքն է:
Գարնանաբույր այս տոնը ևս մեկ առիթ է խոսելու Ձեր նկատմամբ ունեցած մեր անսահման սիրո ու նվիրվածության մասին, կարևորելու Ձեր անուրանալի դերը մեզնից յուրաքանչյուրի կյանքում:
Այս բացառիկ օրվա շնորհավորանքներին այսօր պետք է ավելացնենք մեր անսահման երախտագիտությունը հայ մայրերի ու կանանց հանդեպ և կրկին ասենք, որ դուք եք կյանքի սկզբնաղբյուրը և մարդկության հարատևության խորհրդանիշը:
Ձեր խոհեմությամբ ու իմաստությամբ միշտ եղել եք մեր ազգապահպանության անկյունաքարը:
Սիրելի կանայք,
կրկին շնորհավորելով ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ` մաղթում եմ ընտանեկան ջերմություն, սիրված և գնահատված լինելու երջանկություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 17:58:04